Այսօր բացեցինք 45-րդ հիմնանորոգված մանկապարտեզը Երևանում. Ավինյան
Այսօր բացեցինք 45-րդ հիմնանորոգված մանկապարտեզը Երևանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Այսօր վերաբացեցինք 2 մանկապարտեզ, և այսպիսով՝ վերջին տարիներին հիմնանորոգված մանկապարտեզների թիվը հասավ 45-ի։
2026 թվականին նախատեսում ենք մեկնարկել ևս 13 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներ՝ ստեղծելով ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար:
Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական Ներդրումային Բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի ու ՄԱԶԾ-ի մեր գործընկերներին համագործակցության համար՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:


