Այս տեմպերով, որ գնանք երկար առաջ չենք շարժվի․ Հրաչյա Սարգսյան
«Կանգառասրահների արդիականացման նպատակով արդեն իսկ գույքագրվել են Աջափնյակ, Շենգավիթ, Էրեբունի վարչական շրջանների կանգառները; Այս շաբաթ կներկայացնենք կահավորանքի տեխբնութագիրը՝ մրցույթ կազմակերպելու համար»,- Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց տրանսպորտի վարչության պետի ժ/պ Հայկ Սարգսյանը։
Սարգսյանը նշեց նաև, որ փողոցների գծանշման աշխատանքները ինտենսիվորեն շարունակվում են․«Նախորդ շաբաթվա ընթացքում գծանշումներ են իրականացվել մի շարք փողոցներում՝ Բաղրամյան, Կիևյան, Հալաբյան, Լենինգրադյան, Իսակովի և այլն »։
Քաղաքապետը հետաքրքվեց՝ կա՞ նախատեսված, թե որ փողոցներն են այս շաբաթ գծանշելու։ Հայտնեցին, որ դրանց ցանկը պատրաստ կլինի այսօր։
Զեկուցվեց նաև, որ Երևանի էլեկտրատրանսպորտ ընկերության հավաքակայանում շարժակազմի լվացման նոր կայանի կառուցման նպատակով մրցույթը կանցկացվի այսօր։
«Սիրածս հարցն է»,- արձագանքեց Հրաչյա Սարգսյանը։
Անդարադարձ կատարվեց նաև Շտապօգնության շենքի տանիքի վերանորոգման համար մրցույթ հայտարարելուն,տեղեկացվեց․«Մրցույթի կարգադրությունը շրջանառության մեջ է»։
«21․03-ին ենք այս հանձնարականը տվել, այսինքն մարտի 21-ից մինչև հիմա այս մրցույթը չի՞ դրվել։ 2 ամիս անցել է՝ հանձնարարական եմ տվել մի հատ բացատրագիր ներկայացնել, թե ինչի 2 ամիս այդ մրցույթը չի դրվում։ Այս տեմպերով, որ գնանք երկար առաջ չենք շարժվի»,- դժգոհեց քաղաքապետը։