ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այս տարի ապրիլի 24-ը կունենա հավելյալ խորհուրդ. ԱԳ նախարար

Այս տարի ապրիլի 24-ը կունենա հավելյալ խորհուրդ. ԱԳ նախարար

Ցեղասպանության ճանաչումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Այն, ինչ տեղի ունեցավ վերջին ամիսներին, ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունը շարունակում է ոգևորել նման ցեղասպան նպատակ ունեցողներին»,–ասաց ԱԳ նախարարը։

Նրա խոսքով` այս տարի ապրիլի 24-ը կունենա հավելյալ խորհուրդ, և այդ օրն իրենց զորակցությունը հայ ժողովրդին և Հայաստանին կհայտնեն տարբեր երկրներ և անհատներ։ Այվազյանը նշեց` այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում։

ԱԳ նախարարը հավելեց նաև, որ յուրաքանչյուր ապրիլի 24 ոչ միայն մեր նահատակների ոգեկոչման օրն է, այլ նաև միջազգային ասպարեզում ցեղասպանությւոնների դատապարտման և կանխարգելման միջազգային օր։

 

  • Կիսվել: