ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Այս պահին սուր շնչառական վարակներով 16 հոգի վերակենդանացման բաժանմունքում են, բոլորն էլ 0-4 տարեկան երեխաներ. Խաչատրյան

Այս պահին սուր շնչառական վարակներով 16 հոգի վերակենդանացման բաժանմունքում են, բոլորն էլ 0-4 տարեկան երեխաներ. Խաչատրյան

Այս պահի դրությամբ 16 հոգի վերակենդանացման բաժանմունքում են, բոլորն էլ 0-4 տարեկան երեխաներ են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը:

«Սուր շնչառական վարակների գանգատները շատ տարբեր են՝ սկսած քթահոսությունից կարող են լինել կոկորդի ցավ, կարող է լինել ջերմություն կամ առանց ջերմության եւ իհարկե, ականջաբորբ եւ կարող է վերջանալ թոքաբորբով»,-ասաց նա:

 

  • Կիսվել: