երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Այս օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն ենք տալիս ուսումնառության ամբողջ ընթացքի համար մեկ անգամ տարկետում ստանալ. ԿԳՄՍ նախարար

Այս օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն ենք տալիս ուսումնառության ամբողջ ընթացքի համար մեկ անգամ տարկետում ստանալ. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ նիստում ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օերնքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը. «Նախագծի հիմնական նպատակն է ավելի դյուրին դարձնել տարկետման հնարավորությունը մեր այն քաղաքացիների համար, որոնք շարունակում են իրենց կրթությունը հանրակրթական հաստատություններում, ինչպես նաև միջնակարգ պարտադիր կրթության շրջանականերում նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Այս օրենսդրական փոփոխությամբ մենք հնարավորություն ենք տալիս ուսումնառության ամբողջ ընթացքի համար մեկ անգամ տարկետում ստանալ, ինչն ավելի հեշտ է դարձնում վարչարարությունը և այդ իմաստով մեր բազմաթիվ քաղաքացիներ կարող են հեշտությամբ իրացնել իրենց իրավունքները»:

Նախարարի խոսքով՝ նախագիծը հնարավորություն կտա հաջողությամբ ավարտել ուսումնառության գործընթացը նոր անցնել զինվորական ծառայության. «Մենք սրանով հնարավորություն ենք ընձեռնում տարեկան մի քանի հազար քաղաքացիների, որոնց 18 տարին լրացած է, բայց որոնք դեռևս շարունակում են սովորել դպրոցներում, ինչպես նաև 9-րդ դասարանից հետո առանց կրթության ընդհատման իրենց ուսումը շարունակում են քոլեջներում, մեր այս քաղաքացիները կկարողանան, մեկ անգամ ստանալով տարկետում, հաջողությամբ ավարտել իրենց ուսումնառության գործընթացը և այնուհետև միայն անցնել հնարավոր զինվորական ծառայության»:

  • Կիսվել: