կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այս գիշեր կրակոցներից վնասված մեքենան սպասարկում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանին

Այս գիշեր կրակոցներից վնասված մեքենան սպասարկում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանին

Պարզվել է, որ այսօր` մարտի 14-ի գիշերը Երեւանի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած կրակոցներից վնասվել է Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ծառայողական մեքենան:

Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Սարգիս Խանդանյանը: Ծառայողական մեքենան, պարզապես, այդտեղ կայանված է եղել եւ կրակոցներից վնասվել է:

Ոստիկաներն ու պարեկները  դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մոտ մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ այդ թվում ԱԺ պատգամավորի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի հետք։

Պարզվել է, որ դեպքի վայրից Երևանի տարբեր  հիվանդանոցներ են տեղափոխվել երկու քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։

  • Կիսվել: