շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այնպիսի հարված կհասցնենք, որ նախարարը հրաժարական տա, գնա տուն. Վազգեն Պետրոսյան

Այնպիսի հարված կհասցնենք, որ նախարարը հրաժարական տա, գնա տուն. Վազգեն Պետրոսյան

«Խոտանել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը» նախաձեռնող խումբն այսօր կրկին բողոքի ակցիա է իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ:

«Մենք չենք էլ սպասում, որ նախարարն այսքան շուտ հրաժարական կտար։ Մենք գիտենք, որ մեր պայքարը դժվար է ու բարդ»,-ասաց Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը։

Նա նշեց, որ բանակցություններ են վարել մշակութային միավորումների հետ, այսօր իրենց հետ ակցիային մասնակցում է «Գոյ» թատրոնի տնօրեն Արթուր Սահակյանը։ Շփումների մեջ են նաև արվեստի կենտրոնների, դպրոցների տնօրենների հետ։

«Մեր հաջորդ հանդիպումն այստեղ կլինի մարտի 13-ին ժամը 3-ին, այստեղ ավելի շատ մարդիկ ու հայտնի դեմքեր ենք տեսնելու, կլինեն ասուլիսներ, այսինքն կլինի համընդհանուր պայքար։ Մենք դեռ չենք ուզեցել նախարարությանը հարվածել, բայց այդ հարվածի ժամը կգա, մոտենում է։ Կկինի այնպիսի հարված, որ նախարարը գնա տուն, զբաղվի իր ընտանեկան հարցերով, ոչ թե գիտությունն ու կրթությունը քանդի:

Կունենանք համընդհանուր պայքար։ Առայժմ չեն ուզել հարվածել նախարարությանը, բայց այդ հարվածի ժամը կգա։ Ամեն անգամ ավելի է մոտենում։ Այնպիսի հարված կլինի, որ նախարարը հրաժարական տա, գնա տուն, թող իր ընտանեկան հարցերով զբաղվի, ոչ թե գիտությունը, կրթությունը քանդի»,-ասաց Վազգեն Պետրոսյանը։

Նա նշեց, թե խոսել են ուսուցիչների հետ, նաև այն մարդկանց հետ, ովքեր եղել են 7-րդ դասարանի պատմության դասագրքի փորձագետները.

«Իրենք ընդունում են, որ մասնագետ չեն եղել, բայց քանի որ դպրոցի տնօրինությունն իրենց ասել է, թե ձեր անունը որպես փորձագետ պետք է ներկայացնենք, ներկայացվել է։ Եղել են ուսուցիչներ, ովքեր ընդդիմացել են այդ ամենին։ Մի նախարար, որը չի կարողանում կազմակերպել կրթությունը, մշակույթը, գիտությունը և այդպիսի բեռ է վերցրել, իրավունք չունի այդտեղ մնալու։ Պետք է տուն գնա»։

  • Կիսվել: