շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները. ինչ են քննարկել

Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները. ինչ են քննարկել

Գամբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը, տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:

Ինչպես նշվում է՝ կողմերը մտքեր են փոխանակել Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերությունների մասին, որոնք դինամիկ զարգանում են և հասել են որակապես նոր մակարդակի:

Բացի այդ, ի թիվս այլ հարցերի, Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը և սահմանազատման հետ կապված հարցեր։ 

  • Կիսվել: