շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, վերահաստատելով իր սկզբունքային դիրքորոշումը՝ ո՛չ մի թիզ հող թշնամուն, արդեն հայտարարել է, որ միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

Վերահաստատելով շարժմանը աջակցելու իր վճռականությունը` կուսակցությունը միանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ դեպի Երևան ծավալվող երթի։

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին` դուրս գալ անտարբերության վիճակից և միանալ Հայրենիքը կործանումից փրկելուն միտված շարժմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: