երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են՝ իրականության հետ կապ չունի.  Փաշինյան

ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են՝ իրականության հետ կապ չունի. Փաշինյան

Այն արձանագրումը, որ  ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են՝ իրականության հետ կապ չունի, այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի նկատմամբ, ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ ունենք, աճը շատ մեծ չէ, բայց, այնուամենայնիվ, աճում է»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը ոլորտի շատ մեծ կազմի հետ հանդիպում է ունեցել, քննարկել են, թե քաղաքականությունների կարգաբերման ինչ սխեմա կարող են ներդնել, որ ոլորտն ավելի գրավիչ լինի։

«Առաջիկայում որոշումներ կկայացնենք»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: