չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը՝ Էլեն Իսրայելյանը

Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը՝ Էլեն Իսրայելյանը

Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը՝ Էլեն Իսրայելյանը։ Տեղեկությունը հաստատել է երգչուհու պրոդյուսերը, հայտնում է «Հրապարակ»-ը։

Այսօր, ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։ Վթարի հետևանքով Է․ Իսրայելյանն ու Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, որոնցից Է․ Իսրայելյանը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրան հայտանաբերել են մեքենայից դուրս։

  • Կիսվել: