կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավտովթար Վայոց ձորի մարզում. Խնձորուտ գյուղի ճանապարհին Opel-ը կողաշրջվել է. կան վիրավորներ

Ավտովթար Վայոց ձորի մարզում. Խնձորուտ գյուղի ճանապարհին Opel-ը կողաշրջվել է. կան վիրավորներ

Փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհից դեպի Խնձորուտ բնակավայր տանող հատվածի 14 կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վայքի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել 2 հոգու, որոնց տեղափոխել են «Վայք» բժշկական կենտրոն, որտեղ էլ նրանք բուժում ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց և դուրս են գրվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի հրշեջ-փրկարարական վարչության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

 Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
© https://shamshyan.com/hy/article/2024/02/19/1256153

  • Կիսվել: