չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ավտովթար Սյունիքի մարզում․ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին մի քանի տոննա ալյումինի փաթեթներով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է (տեսանյութ)

Ավտովթար Սյունիքի մարզում․ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին մի քանի տոննա ալյումինի փաթեթներով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է (տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Տիգրան Եղոյանը իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարել է մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Համիկ Գալստյանի և դասակի հրամանատար Սարո Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վրեժ Առաքելյանը և Վարդան Եղյանը։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա ալյումինի փաթեթներով։

  • Կիսվել: