կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ավտովթար «Հաղթանակ» զբոսայգու դիմաց

Ավտովթար «Հաղթանակ» զբոսայգու դիմաց

Երեկ՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու դիմաց, բախվել են BM X6 M COMPETITION մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։

Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ ի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավար

  • Կիսվել: