շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավտովթար՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan» «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր

Ավտովթար՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan» «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 22/15 հասցեի հարևանությամբ բախվել են «Nissan» «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Honda»-ն, տեղում իրականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

  • Կիսվել: