ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավտովթար Երևանում․ Քրեական ոստիկանության դիմաց բախվել են «Rolls-Royce»-ն ու «Chevrolet Volt»-ը․ ճանապարհը մասամբ դարձել է անանցանելի

Ավտովթար Երևանում․ Քրեական ոստիկանության դիմաց բախվել են «Rolls-Royce»-ն ու «Chevrolet Volt»-ը․ ճանապարհը մասամբ դարձել է անանցանելի

Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Նալբանդյան փողոցում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Արման Գրիգորյանի վարած «Rolls-Royce» մակնիշի և 41-ամյա Տիգրան Բաբայանի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հրանտ Աբրահամյանն ու Արամո Մարգարյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: