ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավտովթար Երևանում. «Ford Transit»-ը բախվել է երկաթե սյանը, գովազդային վահանակին ու բազալտե եզրաքարերին

Ավտովթար Երևանում. «Ford Transit»-ը բախվել է երկաթե սյանը, գովազդային վահանակին ու բազալտե եզրաքարերին

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-իսահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և երկաթե սյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվել է բժշկական օգնությունից, իսկ 1 հոգու էլ տեղում բուժօգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա տապալված սյունը, գովազդային վահանակն ու փողոցում հայտնված լարերը հեռացրել անվտանգ վայր:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Ալավերդյանն ու Գոհար Պետրոսյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ պարզվում է վարորդի, հիվանդանոց տեղափոխվածի, տեղում առաջին բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:

Դեպքի վայրում վարորդը հայտնել է, որ վթարի պտաճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից իր վարած ավտոմեքենայով վթարային իրավիճակ ստեղծելը:

  • Կիսվել: