ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն ու «07»-ը, կա վիրավոր. դեպքի վայրից էլ պարեկները 3 հոգու բերման են ենթարկել

Ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն ու «07»-ը, կա վիրավոր. դեպքի վայրից էլ պարեկները 3 հոգու բերման են ենթարկել

Երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Շիրակի փողոցի 4/12 հասցեի դիմաց բախվել են դեռևս անհայտ անձի կողմից վարած BMW մակնիշի և Արարատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Պետրոսյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4 հրշեջ փրկարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքն ու սահմանազատել տարածքը։  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Արամայիս Ազատյանն ու Ռոման Սահակյանը։ 

Դեպքի վայրում 3 քաղաքացի անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, հնչեցրել հայհոյանքներ, ու պարեկները նրանց հորդորել են, որպեսզի չխախտեն հասարակական կարգը, սակայն նրանք չեն ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, ինչից հետո պարեկները նրանց «փռել են ասֆալտին», ապա ժամանած ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը այդ երեքին բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց։  

  • Կիսվել: