շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ավստրիան արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել Հայաստան և Վրաստան

Ավստրիան արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել Հայաստան և Վրաստան

Ավստրիան հունվարին Հայաստան և Վրաստան երկու երկրների արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել։

Օդանավում գտնվող հայ և վրացի քաղաքացիների թիվը հայտնի չէ։ Բայց Boeing 737-800 ինքնաթիռը, որը տեղափոխել է արտաքսվածներին, կարող է մինչև 189 ուղևոր տեղավորել։

Ավելի վաղ գրել էինք, որ փետրվարին Գերմանիան է Հայաստան ուղարկել արտաքսված քաղաքացիներով երկու ինքնաթիռ (դրանցից մեկում նաև Վրաստանի քաղաքացիներ են եղել)։

Եվս մեկ ինքնաթիռ հունվարին ուղարկել է ԱՄՆ–ն։
ՀՀ իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել արտաքսվածների թվի վերաբերյալ։

 

  • Կիսվել: