«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բարեգործության օրվան նվիրված քննարկում է կազմակերպել
Սեպտեմբերի 4-ին «Ավրոր» մարդասիրական նախաձեռնությունը կազմակերպել է հեռավար քննարկում, որը նվիրված է Բարեգործության միջազգային օրվան «Ինչո՞ւ պետք է աշխատել ոչ առեւտրային կազմակերպությունում» թեմայով։
Քննարկմանը մասնակցել են Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, առաջնորդության գծով մասնագետ Սեմ Փոթոլիկիոն, Միգրացիայի հարցերով միջազգային կաթոլիկ առաքելության գործադիր տնօրեն Ռոբերտ Վիտիլոն, «Մաե Թաո» հիվնանդանոցի հիմնադիր Սինթիա Մաունգը։
Զրուցակիցները անդրադարձել են ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատելու դրական եւ բացասական կողմերին, այդ ոլորտում կարիերայի հնարավորություններին, այդ թվում՝ անձնական եւ մասնագիտական նպատակներն իրացնելու տեսանկյունից։
Քննարկման ընթացքում ընդգծվել է կանանց եւ աղջիկների համար կրթություն եւ մասնագիտական հմտություններ ստանալու հնարավորությունն ընդլայնելու կարեւորությունը, ինչպես նաեւ միգրանտների եւ փախստականների հետ առավել ինտենսիվ աշխատանքի կարեւորությունը, որոնք չունեն հնարավորություն պահպանել հակահամաճարակաբանական միջոցառումները համավարակի ընթացքում եւ չեն կարող լիովին օգտվել քաղաքակրթության բարիքներից։


