երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Արամ Ազատյանին

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Արամ Ազատյանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր գործակարգավարական նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանին (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Մերգելյանի այգու վերակառուցման և բարեկարգման համար։

Ինչպես նշեց Ավինյանը՝ Արամ Ազտյանը այդ այգու բարեկարգման և վերակառուցման առաջամարտիկն է եղել և մեծ ավանդ ունի այդ հարցում։ Ավինյանը բոլոր Երևանցիներին հոկտեմբերի 25-ին հրավիրեց մասնակցելու այգու վերաբացման արարողությանը։ Այս օրը վերաբացված այգում տեղի կունենա նաև ծառատունկ։

Նշենք, որ այգու վերակառուցման ու բարեկարգման աշխատանքների ժամանակ թաղապետ Ազատյանի ջանքերով ապամոնտաժվեց շուրջ 29-ը միավոր շինություն և կոնստրուկցիա։

  • Կիսվել: