երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ավելի կարևոր թեմաներ կան, քան ազգայնական, հուզական ինչ-որ բաներ շրջանառության մեջ դնելը. Սիմոնյան

Ավելի կարևոր թեմաներ կան, քան ազգայնական, հուզական ինչ-որ բաներ շրջանառության մեջ դնելը. Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պիտի հրաժարական տա: Այս մասին նա ասաց «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախարարի հրաժարականը պահանջող համացանցային ստորագրահավաքին:

Սիմոնյանն անդրադարձավ նաև «ՀուԶանք ու Զանգ» աղմկահարույց ներկայացմանը՝ մասնավորապես նշելով.

«Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ պետք է պաշտոնից ազատվի։ Որևիցե բան չեմ կարող ասել, բայց եթե մարդիկ պիտի որոշեն՝ ո՛ր ներկայացումն է լավ, ո՛րը՝ վատ, եւ դրա պատճառով ինչ-որ բաներ պահանջեն, ապա ես կարծում եմ, որ մենք որևիցե բանի չենք հասնի։ Մեկին կլկլոց է դուր գալիս, ինքը գնում է ինչ-որ կլկլոց երգող երգչի հետ և չի համարում դա թուրքական, արաբական, և այդ երգերը դնում է իր պատին և հետները նկարվում, գրում է՝ իմ ախպերս, դա նորմալ է։ Այսինքն՝ մենք պիտի իրար համար որոշենք՝ ո՛ր ներկայացումն ու՛մ համար նորմալ է, ժողովո՛ւրդ, ավելի կարեւոր թեմաներ կան, քան այն թեման, որ բոլորն ուզում են շրջանառության մեջ գցել, ազգայնական, հուզական ինչ-որ բաներ գցել»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին մետրոյի Հանրապետության կայարանի մոտ ցուցադրվեց «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացումը, որի ժամանակ մկիջադեպ գրանցվեց: Ներկայացումը շատերի կողմից բնորոշվեց որպես սատանիստական և քնադատության բուռն ալիք բարձրացրեց:

Նշենք նաև, որ այդ ներկայացման համար ԿԳՄՍ-ն 2019 թ․-ի բյուջեից հատկացրել է 2,7 մլն դրամ։

  • Կիսվել: