շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավարտական փուլում են Գյումրու Օղակային փողոցի 2.5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են Գյումրու Օղակային փողոցի 2.5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են Գյումրի համայնքի Օղակային փողոցի կմ0+000-կմ2+500 (Մ-7-ի հետ հատման կետ) հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 2.5կմ երկարությամբ փողոցում կատարվել են հողային աշխատանքներ, վերականգնվել է երթևեկելի մասը։ Կառուցվել են մայթեր, տեղադրվել են ջրահեռացման վաքեր եւ այլն։ Նորոգվել է կոյուղագիծը։

Բնակիչների խնդրանքով ծրագրում ավելացվել են նաև լրացուցիչ ծավալներ. թաղամասում, որտեղ չկար կոյուղի, անցկացվել է 300մ կոյուղագիծ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մի հատվածում կատարվել է նաև երթևեկելի մասի լայնացում։

Առաջիկայում փողոցը կգծանշվի, կտեղադրվեն ճանապարհային նշանները, ինչպես նաև՝ անվտանգության այլ տարրեր։ Շինաշխատանքները կատարվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Կապալառու կազմակերպությունն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Բեստ նախագիծ» ՍՊԸ-ն։

  • Կիսվել: