հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Վիճակը պայթյունավտանգ է» կարգախոսով հանրահավաք Ազնավուրի հրապարակում

«Վիճակը պայթյունավտանգ է» կարգախոսով հանրահավաք Ազնավուրի հրապարակում

Երևանի Ազնավուրի հրապարակում ընթանում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության և Ռեալիստների դաշինքի հանրահավաքը՝ «Վիճակը պայթյունավտանգ է» կարգախոսով։

Կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում նշեց՝ քաղաքական ուժերը պետք է Երևանում քաղաքական օրակարգ ձևավորեն։ Նրա խոսքով՝ Տավուշը դիմադրության արժանապատիվ խորհրդանիշ է, սակայն հաջողության հնարավոր չի լինի հասնել, եթե այդ դիմադրությունը քաղաքական կապիտալիզացիայի չենթարկվի Երևանում։ Նրա կարծիքով՝ պետք է հստակ օրակարգ, քաղաքական առաջնորդություն և գործողությունների ճանապարհային քարտեզ։

 Սուրենյանցը արձանագրեց՝ ցավոք, Տավուշի պրոցեսը հասել է անշրջելիության կետի․ «Մենք չկարողացանք այնպիսի գործընթաց գեներացնել, որ այդ միակողմանի զիջումների դեմը առնենք, դուք շատ լավ գիտեք, որ պրոցեսը մեծ թափով առաջ է գնում»։

 Սուրենյանցը նաև հայտնեց, որ հինգշաբթի օրը բոլոր ընդդիմադիր կուսակցություններին հրավիրելու են քննարկման, քանի որ ոչ մեծ, ոչ էլ փոքր կուսակցությունները ինքնուրույն չեն կարող լուծել այս խնդիրը։

  • Կիսվել: