Ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն լինելու. նախարար
Դպրոցներում ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվի, ամփոփումը տեղի կունենա նույն ձևով, ատեստատները տրվելու են մինչև մայիսի 25-ը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Հաշվի առնելով այն, որ աշակերտների մի մասը քննությունները հանձնել են նախոդ տարվա դեկտեմբերին՝ նրանց հնարավորություն է տրվելու ընտրել՝ պահպանել քննության արդյունքը, կամ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննարկան գնահատական»,-ասաց նախարարը:
Հարությունյանը նշեց, որ ավարտականի դեպքում կա անվտանգային խնդիր: Հարցը վերաբերում է զորակոչին. «Մենք ելնում ենք նրանից, որ որևէ կերպ զորակոչին չխոչընդոտենք և խնդիրներ չստեղծենք: Մի շարք որոշումներ կայացվել են այդ տրամաբանության մեջ»:


