Հրաշալի առաջարկ է. ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիք ստանալու հնարավորության մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա հնարավորություն մեր աշակերտների համար, և իրենք կարողանան նաև հանձնել համապատասխանն քննությունները: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի՝ դպրոցի ավարտական դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիք ստանալու աշակերտների հնարավորությանը վերաբերող հարցին:
Նախարարը, մասնավորապես, նշեց. «Վստահ եմ, որ կարող ենք առնվազն սկսել փորձարկել, օրինակ՝ ավագ դպրոցներից, հաշվի առնելով նաև կադրային հնարավորությունները: Միանշանակ դրական եմ գնահատում: Շնորհակալություն լավ առաջարկի համար մեր բոլոր սովորողներին: Վստահ եմ, որ մոտ ապագայում կքննարկենք՝ ինչպես կարող ենք սկսել իրականացնել և, ինչո՞ւ ոչ, սեպտեմբերին մեկնարկենք»:


