շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ավանեսյանը՝ կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելու մասին

Ավանեսյանը՝ կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելու մասին

Առողջապահության նախարարությունը քննարկում է  չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելու հարցը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ այժմ բուժման ծախսերի վերաբերյալ հաշվարկներ են իրականացվում: 

«Մենք հիմա հաշվարկներ ենք անում, թե մեկ դեպքի համար ինչքան է կորոնավիրուսային վարակի բուժման արժեքը: Պետությունը բոլոր միջոցները ներդրել է, որպեսզի ապահովի մեր քաղաքացիների բուժման հնարավորությունը:

Բայց հանրային իմունիտետի ձևավորման արդյունքում մենք պետք է հասկանանք՝ այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում օգտվել շատ արդյունավետ տարբերակից և պաշտպանել իրենց առողջությունը 100 անգամներով նվազ ծախսով, պիտի դիտարկենք դա վճարովի դարձնելու հարցը»,- ասաց Ավանեսյանը:

  • Կիսվել: