կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ասթմայի ախտանշաններն ու պատճառները. ԱՆ իրազեկումը՝ հիվանդության համաշխարհային օրվա կապակցությամբ

Ասթմայի ախտանշաններն ու պատճառները. ԱՆ իրազեկումը՝ հիվանդության համաշխարհային օրվա կապակցությամբ

ՀՀ առողջապահության նախարարությունը ասթմայի համաշխարհային օրվա կապակցությամբ իրազեկում է ասթմայի նշանների և կանխարգելման մասին.

Ասթման շնչուղիների քրոնիկ, ոչ ինֆեկցիոն բորբոքային ախտահարում է, որն արտահայտվում է ալերգենների, քիմիական կամ ֆիզիկական գործոնների արդյունքում։
Այն շնչահեղձության նոպա է, որն առաջանում է բրոնխների լուսանցքի կտրուկ նեղացման հետևանքով, որի արդյունքում խանգարվում է բրոնխների անցանելիությունը։

Որո՞նք են ասթմայի նախանշանները

  • Շնչարգելության նոպաներ
  • Ակտիվ հազ
  • Կրծքավանդակի հատվածում ճնշման զգացում
  •  Հեղձուկ
  •  Սուլոցով խզոցներ
  •  Ավելի առատ լորձարտադրություն
  •  Բռոնխասպազմի առաջացում

Ասթման ավելի է սրվում սեզոնային ալերգիաների ժամանակ և արտահայտվում է քթարտադրությամբ` հատկապես գիշերային և վաղ առավոտյան ժամերին։
Ասթմայի նոպայի պատճառ կարող են դառնալ ոչ սպեցիֆիկ ալերգենները, ինչպես նաև՝

  •  ծուխը
  •  մթնոլորտ արտանետված գազերը
  •  զանազան բույրերը
  •  ֆիզիկական ծանրաբեռնվածությունը

Ե՞րբ դիմել բժշկի
Ախտանշաններից որևէ մեկն ամենօրյա հաճախականությամբ կրկնվելու դեպքում, հատկապես, եթե դրանք խանգարում են գործունեությանը, խորհուրդ է տրվում խորհրդակցել մասնագետի հետ։ Վաղ ախտորոշումը և բուժումը կարևոր են ասթմայի արդյունավետ կառավարման և կյանքի որակը բարելավելու համար:

  • Կիսվել: