հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Աշտարակում, Եղեգնաձորում և Մեղրիում ձյուն է տեղում. Ստեփանավանի, Վայքի, Սիսիանի ճանապարհներին մերկասառույց է

Աշտարակում, Եղեգնաձորում և Մեղրիում ձյուն է տեղում. Ստեփանավանի, Վայքի, Սիսիանի ճանապարհներին մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշտարակի, Եղեգնաձորի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ստեփանավանի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: