երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Աշոտ Խաչատուրյանցը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի միակ թեկնածուն է

Աշոտ Խաչատուրյանցը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի միակ թեկնածուն է

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խաչատուրյանցը կազմակերպության նախագահի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնը լքել էր Սերգեյ Պրյադկինը, ով կազմակերպությունը ղեկավարում էր 2007 թվականից: Պրեմիեր լիգայի նոր նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 22-ին: Կազմակերպության նախագահի պաշտոնում առաջադրման հայտերն ընդունվել են հոկտեմբերի 5-8-ը:

  • Կիսվել: