Աշոտ Բլեյանի հետ քննարկեցինք նորարարական նախաձեռնությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն Երևանի կրթական զարգացման համար. Ավինյան (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցելու է կրթական նորարարություններին և բարելավման ծրագրերին՝ նպաստելով մեր քաղաքի կրթական միջավայրի զարգացմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Այսօր այցելեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր՝ շրջելու և ծանոթանալու կրթական միջավայրին ու ծրագրերին:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ քննարկեցինք նորարարական նախաձեռնությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն դպրոցի, այլև Երևանի կրթական զարգացման համար։
Նման կրթական հաստատությունները մեծ դեր ունեն նոր սերնդի ձևավորման գործում, և մենք կարևորում եք նման ծրագրերի շարունակական աջակցությունը՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ: