ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Աշխատանքային ստաժ ունեցող և չունեցող թոշակառուների թոշակները կբարձրանան

Աշխատանքային ստաժ ունեցող և չունեցող թոշակառուների թոշակները կբարձրանան

Աշխատանքային թոշակի բազային մասը, որին ավելանում են ստաժի համար նախատեսված հավելագրումները, 2020 թվականին կբարձրանա 2 հազար դրամով և կկազմի 18 հազար դրամ:

Իսկ աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա համար հավելումները 800 դրամից կդառնան 950 դրամ, այդ մասին այսօր Աժ-ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Ներկայումս աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացիների թոշակի նվազագույն բազային մասը կազմում է 16 հազար դրամ: Ստաժի առաջին 10 տարվա համար հաշվարկվող 800-ական դրամը կդառնա 950:

Մնացած տարիների համար կլինի, ինչպես նախկինում, կհավելագրվի 500-ական դրամ: Վերջնաարդյունքում աշխատանքային թոշակները կբարձրանան 3500 դրամով: Միաժամանակ, աշխատանքային ստաժ չունեցող անձանց կենսաթոշակը, որոնք 65 տարեկան են, կաճի ևս 1000 դրամով, այսինքն՝ մինչեւ 26500 դրամ: Բաթոյանը նշեց, որ թոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով:

  • Կիսվել: