կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Աշխարհում շատ սիրելի պտուղ-բանջարեղեններ կան, որոնց մեջ դդումն ամենաառաջիններից չէ. Սրբազանը՝ Արայիկ Հարությունյանին

Աշխարհում շատ սիրելի պտուղ-բանջարեղեններ կան, որոնց մեջ դդումն ամենաառաջիններից չէ. Սրբազանը՝ Արայիկ Հարությունյանին

Լրագրողները Բագրատ Սրբազանից հետաքրքրվեցին, թե ինչպես է արձագանքում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությանը, թե շարժումը կոնկրետ Մայր Աթոռն է ղեկավարում և անձամբ Կանթողիկոսը։

«Չգիտեմ՝ ոնց ասեմ, որ մեղմ լինի, աշխարհում շատ սիրելի պտուղ-բանջարեղեններ կան, որոնց մեջ դդումն ամենաառաջիններից չէ»,-ասաց Սրբազանը։

Դիտարկամնը, թե սա կընկալվի որպես վիրավորանք՝ Սրբազանը պարզաբանեց. «Ես այլ բան չեմ ասում, իմ ճաշակի մասին եմ ուղղակի խոսում, լավ մուրաբա է լինում, մեկ էլ ղափամա»։

  • Կիսվել: