ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
ԱՍՀ նախարարը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստան-Իրան համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԱՍՀ նախարարը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստան-Իրան համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ահմադ Մեյդարիի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։

Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ դիտարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Զրույցի օրակարգում եղել են հարցեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության, զարգացման ծրագրերի, միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ համագործակցության և այլնի վերաբերյալ։

Նախարար Մկրտչյանը խոսել է ոլորտային առաջնահերթությունների և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին․ մանրամասներ են ներկայացվել նաև Միասնական սոցիալական ծառայության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը երկու երկրների միջև ոլորտային համագործակցության զարգացման ուղղությամբ։

  • Կիսվել: