Արթուր Սարգսյան-ը և Մխիթար Զաքարյանը ազատ արձակվեցին
«Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը:
Հիշեցնենք, որ երեկ հրապարակվեց ՍԴ որոշումը, ըստ որի, Սահմանադրական դատարանը արձանագրել է՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։