կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Արտաշես Թումանյանն Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Արտաշես Թումանյանն Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մարտի 28-ին Իրանում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի, ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։
 
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։
 
 
ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջիկա նիստի անցկացմանը։

 

  • Կիսվել: