հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
 Արտաշատի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Արտաշատի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Փետրվարի 29-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու հերթական դեպքը բացահայտեցին:

Ժամը 23.30-ի սահմաններում քրեական հետախույզները Ջրաշեն գյուղից ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկեցին Դիտակ գյուղում բնակվող 18 եւ 21 տարեկան երկու երիտասարդի:

Բաժնում անձնական խուզարկությամբ 21-ամյա երիտասարդի գրպաններից հայտնաբերվեց 4 փաթեթ կանեփանման բույսի չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված եւ ապակյա կաթուցիչ: Ըստ նրա` հայտնաբերվածը մարիխուանա է, քաղել է Մխչյան գյուղի դաշտերում վայրի աճած կանեփի բույսերից:

Չորս փաթեթ նմանատիպ բուսական զանգված էլ ոստիկանները հայտնաբերեցին 18-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 21-ամյա երիտասարդն է նույն օրը Դիտակ գյուղում 18-ամյա համագյուղացուն թմրանյութ հյուրասիրել:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: