ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտարժույթի փոխարժեքները հայաստանյան բանկերում

Արտարժույթի փոխարժեքները հայաստանյան բանկերում

Օգոստոսի 12-ի առավոտյան հանրապետության առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի առքուվաճառքի ժամանակ դրա միջին գինը նվազել է 0.11 դրամով։

Ամերիկյան արժույթի առքն իրականացվում է 406.62 դրամ միջին գնով, վաճառքը՝ 416.91 դրամով։

Առևտրային բանկերի կողմից եվրոն գնվում է 413,91 դրամով՝ չորեքշաբթի օրվա համեմատ ավելանալով 1,05 դրամով։

Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 434.50 դրամով, ինչը 1.11 դրամով ավելի է նախորդ աշխատանքային օրը առաջարկված գնից։

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 6.06 դրամ։ Վաճառքի ժամանակ ռուսական արժույթի միջին փոխարժեքը նվազել է 0,01 դրամով և կազմել 6,95 դրամ։ Բրիտանական ֆունտը գնվում է 478,82 դրամով, ինչը 2,20 դրամով ավելի է նախորդ աշխատանքային օրվա գնից։ Բրիտանական արժույթի վաճառքն իրականացվում է 517.39 դրամով՝ նախորդ աշխատանքային օրվա համեմատ ավելանալով 2.76 դրամով։

  • Կիսվել: