հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արտառոց դեպք Երևանում․ Մարաշի համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Սուրբ Գիրգոր Լուսավորիչ եկեղեցու դռան ապակին ջարդած տղամարդուն

Արտառոց դեպք Երևանում․ Մարաշի համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Սուրբ Գիրգոր Լուսավորիչ եկեղեցու դռան ապակին ջարդած տղամարդուն

Օգոստոսի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սուրբ Գիրգոր Լուսավորիչ եկեղեցու դռան ապակին մի անձ ջարդել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նշված հասցեից հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու խուլիգանություն կատարելու և գույքի դիտավորյալ վնասելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչ 60-ամյա Արթուր Ա․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

  • Կիսվել: