Արտակարգ դեպք Երևանում․ Բուզանդի 1 հասցեում դարն ապրած հաստաբուն ծառը արմատից պոկվել է հենվել է մեկ այլ ծառի վրա
Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուզանդի փողոցում դարն ապրած հաստաբուն ծառը արմատից պոկվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ և թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Երևանի փրկարարական վարչության ՀՓԱԿ բաժնի խումբը։
Տեղում պարզվել է, որ Բուզանդի 1 հասցեի դիմաց, հաստաբուն ծառը արմատից պոկվել և հենվել է մեկ այլ ծառի։ Փրկարարները ավտոսանդուղքի օգնությամբ բենզինային սղոցով մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։



