հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. բեռնափոխադրում իրականացնող Ford Transit-ում հրդեհ է բռնկվել

Արտակարգ դեպք՝ Երևանում. բեռնափոխադրում իրականացնող Ford Transit-ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Աճառյան փողոցում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Ավանի հրջեջ-փրկարարական  ջոկատը:

Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ պայքարել է կրակի տարածման դեմ: Օպերատիվորեն  ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի  հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Վարդան Խոցանյանի գլխավորությամբ:

Հրշեջները մարել են Երևաի բնակիչ, 26-ամյա Ստեփան Սահակյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած հրդեհը:  Ըստ նախնական տեղեկությունների՝բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: