կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Արտակարգ դեպք՝ Երևանում. 2-ամյա երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

Արտակարգ դեպք՝ Երևանում. 2-ամյա երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի տներից մեկից իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժնի ավագ տեսուչի գլխավորությամբ։

Տեղում երեխայի ծնողները հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է տանը՝ խաղալու ժամանակ երկրորդ հարկի աստիճաններից սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով։

Ոստիկանները պարզել են, որ երեխան 2-ամյա Արեգ Մ.-ն է։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: