Արսեն Թորոսյանը պատասխանել է 9-ամյա Արփիի նամակին (լուսանկար)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում հրապարակել է իրենց ուղղված 3-րդ դասարանում սովորող 9-ամյա Արփիի նամակը, որում փոքրիկը շնորհակալություն է հայտնում բժիշկների կատարած աշխատանքի համար։
Նախարարը նրան պատասխանել է․ «Սիրելի Արփի, խնդրում եմ շարունակիր հետևել անվտանգության բոլոր կանոններին՝ դիմակ կրիր, հաճախ լվա ձեռքերդ և հեռավորություն պահիր մարդկանց հետ շփվելիս, որպեսզի դու և ընկերներդ սեպտեմբերին կարողանաք դպրոց գնալ։
Խնդրիր ընկերներիդ, որ նրանք նույնպես այդպես վարվեն»։



