շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Արսեն Թորոսյանն այցելել է Առողջապահության ազգային ինստիտուտ

Արսեն Թորոսյանն այցելել է Առողջապահության ազգային ինստիտուտ

Առողջապահության ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրները քննարկելու և տեսակետեր փոխանակելու նպատակով, առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այցելել է Առողջապահության ազգային ինստիտուտ, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Քննարկվել են գիտաուսումնական գործընթացի մանրամասները, ինչպես նաև նոր մարտահրավերներով պայմանավորված՝ բժշկական հետբուհական կրթական համակարգի խնդիրներն ու օրենսդրական հնարավոր բարեփոխումներն ու նախաձեռնությունները։

Անդրադարձ է եղել նաև Առողջապահության ազգային ինստիտուտի հզորությունները մեծացնելու, այդ թվում կլինիկական բազաներով հարստացման հարցին՝ համալսարանական կլինիկաների նախատիպով։

Արսեն Թորոսյանը խոստացել է ջանքեր գործադրել, որպեսզի բարձրացված հարցերն ու խնդիրները լուծվեն Կառավարության և Ազգային ժողովի համատեղ ուժերով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում թեմատիկ քննարկումներ ունենալ առանձին ամբիոնների կլինիկական օրդինատորների հետ։

Պատգամավորը հիշեցրել է՝ կառավարության ջանքերով Առողջապահության ազգային ինստիտուտում 2019 թվականից լայն թափով վերսկսվել է ուսումնական գործընթացը, բացվել են 20-ից ավելի ամբիոններ, իրենց հետբուհական կրթությունն են ստացել հարյուրավոր կլինիկական օրդինատորներ՝ բարձրացնելով բուհի վարկանիշը և վերականգնելով երբեմնի համբավը։

  • Կիսվել: