«Արմենիա»-ն Լիոնից Երևան հատուկ չվերթով 70 ուղեւորի է տեղափոխել
«Արմենիա» ավիաընկերությունն իրականացրել է հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ ապահովելով ավելի քան 70 ուղևորի անվտանգ փոխադրումը Լիոնից Երևան: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» ավիաընկերության Ֆեյսբուքյան էջից։
«Չվերթի կազմակերպման ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար ընկերությունը հատուկ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։


