երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների։

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների։

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների։ Նախագահն ազատամարտիկներին հանդիպել էր օրեր առաջ՝ Եռաբլուր կատարած այցելության ժամանակ։ Զրուցել էին, քննարկված հարցերի շուրջ զրույցը շարունակել Արմեն Սարգսյանն առաջարկել էր իր աշխատասենյակում։

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է ազատամարտիկների առողջական և սոցիալական վիճակով: Նա բարձր է գնահատել Արցախյան ազատամարտին մասնակցած բոլոր կամավորների ու զինվորականների ներդրումը:

Ազատամարտիկները շեշտել են, որ, անկախ խնդիրներից, իրենց շարունակում են համարել հայրենիքի զինվորը և անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի պատրաստ են մասնակից դառնալ նրա անվտանգությունը պաշտպանելուն, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

  • Կիսվել: