երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևնաքով 3 հոգի մարզմնական  վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակաալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչութան պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: