երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արմավիրի մարզում գյուղացիները փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը

Արմավիրի մարզում գյուղացիները փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը

Արդեն 1,5 ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Էջնիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի վարչական տարածքում հավաքվել են մի քանի գյուղերի բնակիչներ և պահանջում են, որպեսզի Արմավիրի ջրօգտագործման ընեկերության պատասխանատուները հստակ պատասխանեն, թե, ի վերջո, ե՞րբ են իրենց խոստացված ոռոգման ջուրը տրամադրելու։

Բնակիչները որոշ ժամանակ փակեցին ճանապարհը։ Երբ դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ սկսվեցին բանակցություններ բողոքի ակցիայի մասնակիցների հետ, ինչի արդյունքում գյուղացիները բացեցին ճանապարհը, սակայն խոստացան, որ եթե խնդիրը չլուծվի՝ էլ չեն ընդառաջելու ոստիկանությանն, ու ընտանիքներով, այդ թվում՝ կանանցով ու երեխաներով փակելու են ճանապարհը։

Արմավիրի ջրօգտագործման ընեկերության պատասխանատուները խոստացել են վաղն առավոտյան ջուր տալ։

  • Կիսվել: