ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Արմավիրի մարզում 22-ամյա վարորդը 06-ով կողաշրջվել ու բախվել է ծառին

Արմավիրի մարզում 22-ամյա վարորդը 06-ով կողաշրջվել ու բախվել է ծառին

Երեկ՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 11:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Հրաչ Հ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Արշալույս գյուղի 1-ին փողոցի վերջնամաում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել ու բախվել է ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հրաչ Հ.-ն և նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 16-ամյա Թ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանությյան 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: