ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրի 50-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:

Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 22-ին նշված տանը կից ավտոտնակի զննությամբ հայտնաբերվեցին ապակե երեք տարայով, ընդհանուր 750 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես նաև նույն բուսական զանգվածով չորս փաթեթ և երեք կաթուցիչ, որոնցից մեկում ածխանման հետքեր ու կանեփի սերմեր էին:

Տնամերձ հողամասից ոստիկանները հայտնաբերեցին կանեփի 28 բույս: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: